суббота, 14 декабря 2013 г.

Մանչեստեր Սիթի 6-3 Արսենալ

    Արսենալի առաջատարությունն ու Սիթիի հավաքած թափը առիթ էին տալիս համարել այս խաղը չեմպիոնության երկու հիմնական թեկնածուների ուժերի հակամարտություն։
    Արսենալի երկարատև դիրքային գրոհների ժամանակ վառ ընդգծվում էր Պելլեգրինիի ձեռագիրը․ երկու խիտ գծով պաշտպանվող 8 ֆուտբոլիստներ և բոլորից կտրված Ագուերո ու Նեգրեդո, որոնց փնտրում էին երկար փոխանցումներով, իսկ հարձակվողները հարվածի պահ չգտնելու դեպքում գրոհին միացնում էին արագ եզրերը և չհոգնող Տուրեին։
    32-րդ րոպեին Ուոլլկոտի խփած գնդակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ 40 միլիոնանոց Ֆերնանդինյոն չի կորաղանում ցեմենտել խորքից միացող գրոհները, իսկ Յայա Տուրեն, թեև հանճարեղ խաղ է ցուցադրում, ինչը երևաց մասնավորապես Սիթիի 2-րդ գոլի ժամանակ, հաճախ մոռանում է պաշտպանական ֆունկցիաների մասին։
  Միայն այն փաստը, որ հանդիպումը կայանալու էր Սիթիի հարկի տակ, կասկած չէր թողնում, որ հենց «քաղաքայիններն» են հանդիպման ֆավորիտը, և հենց վերջիններս էլ, առաջին րոպեներից ինտենսիվ պայքարի անցնելով, արդեն 13-րդ րոպեին հաղթում էին 1-0 հաշվով․ անկյունայինի արդյունքում գեղեցիկ հարվածով խաղի հաշիվը բացեց Ագուերոն, ով փայլուն մարզավիճակում է գտնվում և նույնիսկ չկենտրոնանալով 11 մետրանոցի նշակետի շրջակայքում՝ հանդիսանում է իր թիմի հարձակման առաջատարը։
    Եվս մեկ սխալ 51-րդ րոպեին, և քաղաքայինները հաղթում էին 3-1։ Այդ վայրկյանից ի վեր կասկած չմնաց, որ Վենգերի թիմը կպարտվի այսօր, և նույնիսկ Ուոլլկոտի երկրորդ գոլը չհասցրեց ինտրիգ մտցնի խաղի մեջ։
    Չեմպիոնական դիմակայությունը ցույց տվեց, որ Սիթին ահռելի պոտենցիալ ունի, որի իրագործման դեպքում, Պելլեգրինին կհաղթի ոչ միայն Անգլիայի առաջնությունը, այլև Չեմպիոնների լիգան, իսկ Արսենալը, ցուցադրելով շատ հարմոնիկ խաղ առջևի գծում, ունի ուժեղ հենակետայինի կարիք, քանի որ Ֆլամինին չունի չեմպիոնական ամբիցիաներին համապատասխան տվյալներ։
    Արդյունքում 6-3` Սիթին ուժեղ է ուղիղ երկու անգամ, և լոնդոնցիների առավելությունը մրցակիցների նկատմամբ կրճատվեց 3 միավորով։

Комментариев нет:

Отправить комментарий