среда, 7 августа 2013 г.

Ֆրանսիա․ Լիգա 1

    Արդեն այս շաբաթ սկսվում է Ֆրանսիայի առաջնության 2013-2014 մրցաշրջանը։ Նախորդ մրցաշրջանի համեմատ ՊՍԺ-ն ավելի է հզորացել և այժմ ներկայացնում է իրենից հզոր ամբողջական միավոր, որը չունի թույլ դիրք, իսկ խաղացողների մեծ մասը խաղալու են իրար հետ արդեն երկրորդ մրցաշրջանը։ Հատկանշական է, որ ՊՍԺ-ն անցյալ ամառվանից մինչ այժմ կատարած տրասֆերների գումարը գերազանցում է անգլիական Արսենալի վերջին 10 տարվա տրանսֆերային ծախսումների գումարին։ Եթե արտառոց ոչ մի իրավիճակ չլինի, չեմ կարծում, որ չեմպիոնության հարցում փարիզեցիները խնդիրներ ունենան։
    Չեմպիոնության հաջորդ թեկնածուն Մոնակոն է, որը այս մրցաշրջանում ներկայանում է մոտավորապես այն նույն կարգավիճավով, որում անցյալ տարի ՊՍԺ-ն էր․ անսպասելիորեն հայտնվելով ֆինանսապես աշխարհի ամենահզոր թիմերի ցանկում՝ Մոնակոն շտապեց ուժեղացնել հարձակումը և մի քանի աղմկահարույց տրանսֆերներից հետո (Ֆալկաո, Մոուտինյո, Ռոդրիգես), կարողացավ ֆուտբոլային հանրության ուշադրությունը սևեռել իր վրա։ Բայց քանի որ թիմի շարքերը հավասարազոր չեն, և շեշտը դրվել է հարձակման վրա, դժվար թե Կլաուդիո Ռանիերիի սաները կարողանան հենց սկզբից ստաբիլ արդյունքներ ցուցադրել, ինչը կդժվարեցնի մոնակոցիներին չեմպիոնության համար պայքարելը։

    Ուժ ներկայացնող մյուս անձնակազմերը երկու Օլիմպիկներն են՝ Մարսելի ու Լիոնի։ Չունենալով իրենց կազմերում գերաստղեր՝ երկու թիմերն էլ կարող են պայքարել ցանկացած մրցակցի դեմ և ունեն լավ ծեծված կազմ։
    Չմոռանանք, որ Ֆրանսիայի առաջնությունը ամենաանկանխատեսելիներից է, որտեղ ամեն տարի հայտնվում են նոր տաղանդներ, ովքեր օգնում են իրենց թիմերին ցուցադրել փայլուն խաղ, որը սակայն շատ կարճատև է լինում։
    Եթե այս տեմպերով հզորանա Լիգա 1-ը, և մեծ գումարների դիմաց հրավիրի համաշխարհային աստղերի կամ վերադարձնի աստղային ֆրանսիացիներին, շատ շուտով Ֆրանսիայի առաջնությունը կարող է դառնալ ամենադիտարժանը

1 комментарий: